Սեյրան Օհանյանն ու Թիմուր Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական ռազմաքաղաքական համագործակցության հարցեր
ԱՐԽԻՎ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,
Շնորհավորելով Թիմուր Ուրազաևին դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի երկու երկրների հարաբերությունների սերտացմանն ու համագործակցության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղազախական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)