Պատահարից 19 օր անց 11-ամյա աղջիկը մահացել է
ԱՐԽԻՎ
ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում օգոստոսի 3-ին հաղորդում էր ստացվել Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 148 հասցեի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ուղևոր, 2005 թ. ծնված Աննա Չոբանյանին հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Օգոստոսի 22-ին, ժամը 11.10-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Աննա Չոբանյանը օգոստոսի 22-ին, ժամը 6-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)