Մեկ պարբերությամբ. Պուտինը «բացահայտեց» Նալբանդյանին
ԱՐԽԻՎ
ՌԴ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը պարգևատրվել է շքանշանով, ՌԴ-ի հետ բարեկամությունը և գործակցությունը ամրապնդելու համար:
Փոքր-ինչ անհեթեթ է, երբ ինքնիշխան երկրի թիվ մեկ դիվանագետը գնահատանքի է արժանանում օտար մայրաքաղաքում: Սակայն ռուս-հայկական հարաբերությունների այսօրվա մակարդակը, դա թույլ տալիս է, որովհետև մեր դիվանագիտությունը սպասարկում է հենց ռուսական շահերը: Կա նաև չգրված մի ավանդույթ. երբ որևէ պետություն հրապարակավ մեծարում է իր դրածոյին կամ գործակալին, ուրեմն նրա թոշակի գնալու ժամանակն է:
Գուցե իսկապես ճիշտ են այն խոսակցությունները, որ Էդուարդ Նալբանդյանը շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Այս պարագայում, Պուտինի կողմից մեծարվելը, իսկ իրականում «բացահայտվելը» միանգամայն օրինաչափ է:
Սարգիս Հակոբյան


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)