Ուղևորները սոցցաներում զետեղել են Boeing-ի՝ թռիչքի ժամանակ պայթած շարժիչի լուսանկարները
ԱՐԽԻՎ
Միացյալ Նահանգների Southwest Airlines ավիաընկերության չվերթը Նոր Օռլեանից մեկնում էր Օռլանդո, երբ ուղևորները շարժիչի հետ կապված խնդիրներ են նկատել: Համացանցում զետեղված լուսանկարներում երևում է ինքնաթիռի շարժիչի ճակատային մասի բացակայությունը,- տեղեկացնում է BBC-ին:
Ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարում է, որ շարժիչի պայթյուն չի եղել: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը կատարում է շարժիչի վնասման պատճառների հետաքննություն:
Հանրանավը հարկադրական վայրէջք է կատարել Ֆլորիդայի նահանգի Փենսաքոլա քաղաքում:
Southwest Airlines ավիաընկերության օդաչուների ասոցիացիան Twitter-ում զետեղել է ինքնաթիռի վնասված շարժիչի լուսանկարը:
Ավիապատահարի հետեւանքով 99 ուղեւորներից եւ անձնակազմի հինգ անդամներից ոչ ոք չի տուժել:




















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)