Դավիթ Տոնոյանը եվրոպական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պատմել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին
ԱՐԽԻՎ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ծանոթացման այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը խորագրով», որում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմական ռազմավարությանը: Դավիթ Տոնոյանը խոսել է նաև ապրիլի 1-ից 5-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագր եսիայի, դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումների և Հայաստանում իրականացվող պաշտպանական վերափոխումների մասին, պատասխանել է հյուրերին հետաքրքրող այլ հարցերին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)