Սլովենիայում բացվել է գարեջրի՝ Եվրոպայում առաջին շատրվանը
ԱՐԽԻՎ
Սլովենիայի կենտրոնական մասի Ժալեց քաղաքում սկսել է գործել գարեջրի՝ Եվրոպայում առաջին շատրվանը: Այս մասին հաղորդվում է RTV Slovenija պետական հեռուստառադիոհաղորդումների ընկերության կայքում:
Տեսարժան վայրի բացման արարողությանը, որը կայացել է սեպտեմբերի 6-ին, այցելել է ավելի քան հազար մարդ, չնայած վատ եղանակին: Շատրվանից գարեջուր կարելի է փորձել՝ վճարելով վեց եվրո: Այս գումարով մեկ հոգին կարող է խմել հինգ գավաթ փրփրալից ըմպելիք: Ժալեցի իշխանությունները հույս են հայտնել, որ նորույթը քաղաք կբերի զբոսաշրջիկների:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը