«Ժողովուրդ». Անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն
ԱՐԽԻՎ
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն։ Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել։ Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչև հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա։ Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաև առանձնապես ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, որոնք իրենց պատժի մեծ մասը կրել են։ Ի դեպ, ենթադրվում է, որ համաներման նախագիծը մինչև եկող շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի և կուղարկվի խորհրդարանի հաստատմանը։ Հիշեցնենք, որ եկող երեքշաբթի օրվանից մեկնարկում է խորհրդարանի աշնանային նստաշրջանը, որի առաջին իսկ քառօրյայի ընթացքում էլ նախատեսվում է քննարկել համաներման նախագիծը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)