Շավարշ Քոչարյանը՝ Էդ. Նալբանդյանի հրաժարականի մասին
ԱՐԽԻՎ
Կառավարության նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Կառավարության բոլոր անդամներն արդեն իսկ պաշտոնակատարներ են, և ինքը չի կարող նշել, թե ով կշարունակի իր աշխատանքը գործադիր մարմնում:
Հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարական է տալու, Քոչարյանն ասաց. «Այս պահին Կառավարության բոլոր անդամները պաշտոնակատարներ են: Ազգային ժողովն է հաստատելու կառավարության նոր կազմը, իմ անձնական զգացմունքները կարևոր չեն»:
Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)