Ուզբեկստանը կշարունակի ռազմաքաղաքական դաշինքներին չմիանալու քաղաքականությունը. Միրզիյոեւ
ԱՐԽԻՎ
Ուզբեկստանը կշարունակի ռազմաքաղաքական դաշինքներին չմիանալու քաղաքականությունը, ինչպես նաեւ թույլ չի տա իր տարածքում այլ պետությունների ռազմակայանների տեղաբաշխումը: Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միրզիյոեւը՝ ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանի Օրենսդիր ժողովի եւ Սենատի (ստորին եւ վերին պալատներ) համատեղ նիստում: Իր ելույթում, որի տեքստը ներկայացրել է Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությունը, նա նշել է պետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները:
Միրզիյոեւը հատկապես կաերւորել է հարաբերությունների զարգացումը «Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ, որի հետ են կապված հանրապետության ազգային շահերը»: Դրա հետ մեկտեղ նա ուշադրություն է դարձրել «ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերությունների» զարգացման եւ «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամական կապերի հետեւողական զարգացման ու համակողմանի ամրապնդման» առաջնային դերը:
Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հիշեցրել, որ «մեր արտաքին քաղաքականության մեջ առաջնային նշանակությունը պահպանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համակողմանի, փոխշահավետ եւ կառուցողական համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ հայտարարել է, որ երկիրն առաջվա պես շահագրգռված է «Չինաստանի հետ համակողմանի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)