Բունդեսթագի պատգամավորները Ինջիրլիք ռազմակայան կկարողանան այցելել հոկտեմբերին
ԱՐԽԻՎ
Բունդեսթագի պատգամավորները Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ռազմակայանում գտնվող գերմանացին զինծառայողներին կկարողանան այցելել հոկտեմբերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ինջիրլիք ռազմակայանում գտնվող գերմանացի զինծառայողները մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող օդային հետախուզական գործողությունների: Ավելի վաղ Թուրքիայի իշխանություններն արգելել էին Բունդեսթագի պատգամավորներին այցելել ռազմակայանում գտնվող գերմանացի զինծառայողներին' որպես պատասխան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)