Սիրիայում հայտարարված զինադադարը կտրուկ կրճատել է բռնության մակարդակը. ՄԱԿ
ԱՐԽԻՎ
Սիրիայում ժամանակավոր զինադադարի արդեն առաջին օրը զինադադար, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ի երեկոյան, հումանիտար կազմակերպությունները քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի կտրուկ կրճատում են արձանագրել, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, այժմ գերակա խնդիր է դառնում մարդասիրական օգնություն հասցնելը Հալեպ քաղաքի արեւելյան շրջաններ, որոնք գտնվում են սիրիացի ապստամբների հսկողության ներքո:
Ըստ որում Դամասկոսն արդեն նախազգուշացրել է, որ առանց իր հավանության թույլ չի տա որեւէ բան ուղարկել Հալեպի՝ ապստամբների հսկողության տակ գտնվող շրջաններ:
Ինչպես արդեն հաղորդվել է, Սիրիայում զինադադարն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ի երեկոյան: Դրա պայմանները երկարատեւ բանակցություններից հետո համաձայնեցրել են Ռուսաստանը, որը համագործակցում է Սիրիայի պաշտոնական իշխանությունների հետ, եւ ԱՄՆ-ը, որն ազդեցություն ունի ապստամբական խմբավորումների շրջանում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)