Կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրվել Բրազիլիայի նախկին նախագահ Լուլային
ԱՐԽԻՎ
Դատախազները Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային եւ նրա կնոջը կոռուպցիայի մեղադրանքներ ենառաջադրել Petrobras պետական նավթընկերությունում մեքենայությունների սկանդալային գործով, տեղեկացնում է BBC-ն:
Բրազիլական օրենքների համաձայն՝ մոտ օրերս դատարանը պետք է վճիռ կայացնի պաշտոնական մեղադրանքների առաջադրման մասին:
Քննիչները կասկածում են, որ ամուսինները չեն հայտարարագրել շքեղ փենթհաուսը Գուարուժա առողջարանային քաղաքում եւ ապօրինի 747,8 հազար դոլար են ստացել OAS շինարարական ընկերությունից:
Լուլան ինքն իր դեմ հարուցված գործը համարում է քաղաքականապես պատճառաբանված եւ հայտարարում է, որ երբեք այդ անշարժ գույքի սեփականատեր չի եղել:
Փենթհաուսը կառուցել է այն շինարարական ընկերությունը, որը Petrobras-ի հետ ներքաշված է կոռուպցիոն սկանդալի մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)