ՌԴ պաշտպանության նախարարությունը Հալեպի իրադրության առցանց-հեռարձակում է սկսում
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության առցանց-հեռարձակում կվարի ինչպես վերգետնյա խցիկներից, այնպես էլ անօդաչուից: Այս մասին լրագրողներին հայտնել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի կատարման թափանցիկությունն ապահովելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 15-ից Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում կազմակերպված է տեսահսկման խցիկներից Հալեպ քաղաքի իրադրության առցանց-հեռարձակում»,- ասել է Կոնաշենկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը