ՀԵԱԽ-ը մասնակցել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքին
ԱՐԽԻՎ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է Սևծովյան զարգացող տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքը: Ծրագրին մասնակցել են երիտասարդության ազգային խորհուրդների ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից և Բուլղարիայից: Հավաքին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացրել են Աննա Մկրտչյանը, Հասմիկ Մարուքյանը և Հռիփսիմե Հովսեփյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդից՝ հավելելով. «Հավաքի ընթացքում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները իրենց կազմակերպությունների գործունության վերաբերյալ ելույթներ են ունեցել, կատարել են SWOT վերլուծություն երիտասարդության ազգային խորհուրդների ուժեղ ու թույլ կողմերի և հնարավորությունների ու սպառնալիքների վերաբերյալ:
Հաջորդիվ խմբային աշխատանքների միջոցով երիտասարդները փորձել են բացահայտել տարածաշրջանային համագործակցության հնարավոր ոլորտները և առաջարկել տարածաշրջանային համընդհանուր խնդիրների հիմնավոր լուծման ուղիներ:
Ծրագրի ավարտին կատարվել է համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքային բաժանում մասնակից երկրների ներկայացուցիչների միջև և կազմվել է առաջիկա ծրագրերի և աշխատանքների օրակարգը»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)