Ֆրանսիական Դիժոնում 17 մարդ է տուժել գազի պայթյունից
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի արեւելքի Դիժոն քաղաքի բնակելի շենքում գազի պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 17-ի: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ շենքի փլվածքներից 17 մարդ է դուրս բերվել: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է չափազանց ծանր, 12-ինը՝ ծանր:
Դիժոնի դատախազ Մարի Քրիստին Տառարի խոսքով՝ միջադեպի պատճառ է դարձել կա՛մ գազի պատահական արտահոսը, կա՛մ էլ ինքնասպանության փորձը, որը հանգեցրել է պայթյունի:
Դիժոնի քաղաքագլուխ Ֆրանսուա Ռեբսամենը հայտարարել է, որ քաղաքում տեղի ունեցած պայթյունն «ընդհանուր ոչինչ չունի» ահաբեկչական գործողության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը