Նոր Կյանքում 22.76%-ն է քվեարկել. նաև հայհոյախառը միջադեպ է գրանցվել
ԱՐԽԻՎ
Այսօր` սեպտեմբերի 18-ին, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում:
Գյուղապետ են ընտրում նաև Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում, որտեղ գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մայիս Աբրահամյանը և այդ համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային կազմակերպության ղեկավար Գարիկ Սարգսյանը:
Համայնքի ղեկավարի ընտրութունն այս գյուղում քիչ հետաքրքրություն է առաջացրել, ժամը 14.00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 1995 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 454-ը` 22.76%:
Միջադեպեր ևս տեղի են ունեցել` 18-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը քիչ առաջ հարձակվել է armtimes.com-ի ֆոտոթղթակցի վրա, հարվածել տեսախցիկին և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)