Շնորհակալություն եմ հայտնում իմ ժողովրդին, որ քվեարկելով իմ օգտին՝ ինձ դարձրին քաղաքապետ. Դավիթ Համբարձումյան
ԱՐԽԻՎ
Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետ ընտրված Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մասիս քաղաքում ընտրությունններին մասնակցել են 7995 անձ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ իմ օգտին են քվեարկել 7520 անձ, որը ձայների մոտ 94%-ն է կազմում, անվավեր է ճանաչվել 247 քվեաթերթիկ, իսկ դեմ են քվեարկել 196 ընտրող:
Շնորհակալություն եմ հայտնում իմ ժողովրդին, որ քվեարկելով իմ օգտին՝ ինձ դարձրին քաղաքապետ: Իմ՝ որպես քաղաքապետ գործառույթները, սկսվելու են նոյեմբերի 12-ից:
Ես հույս ունեմ, որ իմ քաղաքի ժողովուրդը նույնկերպ միասնական կլինի մեր քաղաքի շենացման ու զարգացման գործում:
Ցանկանում եմ, որ Մասիս քաղաքը միշտ լինի այսպես միասնական»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)