Սպիտակամաշկ նորածիններն ԱՄՆ-ում առաջին անգամ փոքրամասնություն են
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ում ծնելիությունն ընդհանուր առմամբ անկում է ապրում, որում մեծագույն բաժինն ընկնում է սպիտակ ազգաբնակչությանը։
Վերջին մարդահամարի տվյալներով, ԱՄՆ-ում ծնվածների կեսից ավելին պատկանում են ռասայական կամ էթնիկ փոքրամասնություններին։ Աֆրոամերիկացիները, լատինաամերիկացիները, ասիացիները և խառնամուսնություններից ծնված երեխաները 2010-ի հուլիսից մինչև 2011-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում կազմել են նորածինների ընդհանուր էթվի 50.4%-ը։
Այսպիսով, ոչ-լատինաամերիկացի բոլոր սպիտակ երեխաները առաջին անգամ ԱՄՆ-ում դարձել են փոքրամասնություն։
Սոցիոլոգները ենթադրում են, որ սպիտակների մոտ ծնելիության նվազմանը նպաստել է տնտեսական անկումը՝ սպիտակների մոտ այն ընկել է 11%-ով, մինչդեռ մնացած փոքրամասնությունների համար կազմել է ընդամենը 3.2%։ Ի համեմատ 1990 թվականի 37%-ի , այժմ փոքրամասնությունների սերունդը կազմում է նորածինների կեսից ավելին, երբ փոքրամասնություն համարվող խմբերը կազմում են ԱՄՆ բնակչության ընդամենը 36.6 տոկոսը։
Ժողովրդագիրները կարծում են նաև, որ լատինաամերիկյան ծագմամբ բնակչության ծնելիության պայթյունը ևս անցել է արդեն և սպասում են այլ՝ անսպասելի զարգացումների։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի