Հայաստանի ռուսական ռազմակայանի ուղղաթիռների անձնակազմերը թռիչքներ են կատարում Կաբարդա-Բալկարիայի լեռներում
ԱՐԽԻՎ
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային օդաչուները թռիչքների են ձեռնամուխ եղել Կաբարդա-Բալկարիայի լեռներում: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, 20-ից ավելի օդաչուներ՝ փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ, մեկ ամսվա ընթացքում Մի-24 եւ Մի-8 ուղղաթիռներով կկատարելագործեն թռիչքային պատրաստության հմտությունները պարզ ու բարդ օդերեւութաբանական պայմաններում, լեռնային-ժայռոտ տեղանքում, օրվա ցերեկային ու գիշերային ժամերին:
Ուսումնական զինափորձարաններում օդաչուները կփորձարկեն հարվածային եւ ռազմափոխադրական ուղղաթիռների մարտական կիրառումը հատուկ, տակտիկական ու կրակային պատրաստության նորմատիվները կատարելիս, թռիչք ու վայրէջք կկատարեն լեռնային պատրաստված ու չպատրաստված հարթակներում:
Գործնական ուսումնամարտական առաջադրանքները կատարելիս անձնակազմերը թռչելու են 15-ից մինչեւ 200 մետր բարձրությունների վրա՝ թիրախին մոտենալիս գործելով օղակների կազմում եւ կրակային խնդիրներ կատարելով կառավարվող ու չկառավարվող զինամթերքի, ինչպես նաեւ ավիացիոն ռումբերի կիրառմամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)