Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Կյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը 

Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

ԱՐԽԻՎ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության 2016 թվականի ծրագրերին՝ «Սփյուռքի երիտասարդ­ների «Արի տուն» հայրե­նա­ճանաչության ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոցի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կատարման արդյունքներին, որի մասին, զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Անդրադառնալով «Արի տուն» ծրագրին՝ զեկուցողը նշեց, որ այն ապագային միտված ծրագիր է, յուրահատուկ ներդրում է Սփյուռքի երիտասարդության հայրե­նա­ճանաչության, հայադարձության առումով, որի արդյունքները առավել ամբողջական ի հայտ կգան 10-20 տարի անց: Ֆ. Զաքարյանը կարևորեց նաև Սփյուռք ամառային դպրոց ծրագիրը, որը հնարավորություն է տալիս Սփյուռքի մեր հայրենակիցներին ամռան ամիսներին Հայրենիքում հայերեն սովորել, մայրենի լեզվի, հայոց պատմության դասեր առնել, ինչպես նաև՝ երգ ու պարի ուսուցիչներին, լրագրողներին, առաջնորդներին, համայնքային գործի կազմակերպիչներին կատարելագործվել ու վարպետանալ: Զեկուցողը կարևորեց նաև «Իմ Հայաստան» փառատոնը, որին մասնակցում են սփյուռքյան երգչախմբեր, պարախմբեր, անհատ կատարողներ, ասմունքողներ, հայկական նվագարանների ու դուդուկի վարպետներ:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Հայերի վիճակն աշխարհում» զեկույցը, որտեղ անդրադարձ կատարվեց այնպիսի հրատապ հիմնախնդիրների, ինչպիսիք են՝ Հայկական սփյուռքը և տարածաշրջանային առանձնահատկությունների ազդեցությունը, հայ ինքնության պահպանման հետ կապված մարտահրավերները, Թուրքիայի հայ համայնքի, իսլամացված հայերի, սիրիահայերի խնդիրները, հայկական պատմամշակութային ժառանգության ներկա վիճակը և այլն։ Կարևորվեց Սփյուռքի կա­ռուցվածքային միավորումների, համահայկական, հոգևոր, մասնագիտական և տեղական կառույցների դերակատարությունը, սփյուռքյան լրատվամի­ջոց­նե­րի, լոբբիստական կառույցների, Հայրենիք-Սփյուռք առնչութ­յուն­նե­րի զարգացման, Հայրենիքում Սփյուռքի ներդրման հեռանկարները:

Ներկայացվեցին պետական քաղա­քա­կա­նության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, նախանշվեցին անելիքները:

Իր զեկույցում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը մասնավորապես նշեց. «Համաշխարհայնացմանը զուգահեռ՝ աշխարհը ընդունված է ասել, որ սփյուռքանում է: Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տվյալների' տարբեր երկրներ և հատկապես՝ Արևմուտք ներգաղթյալների և փախստականների թի­վը 2015թ. հասել է 244 մլն-ի, որը 71 միլիոնով ավել է համեմատած 2000թ. տվյալների հետ: Նման տեղաշարժերի պայմաններում կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կրում նաև Հայկական սփյուռքը, որն իր հազարավոր կազմակերպություններով և հայ եկեղեցու կառույցներով ջանում է լուծել հայապահպանության խնդիրները, նպաստել Հայաստանի և ԼՂՀ-ի հետ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը:

Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Մենք երկու գլխավոր արժեք ունենք՝ հայ ժողովուրդը և Հայաստանը: Դրանք պիտի վեր լինեն մեր բոլոր մյուս արժեքներից: Եվ մեր բոլոր քայլերը, որոշումներն ու վարքն ամբողջությամբ պիտի բխեն այս երկու արժեքներից»:

Զեկուցումից հետո հնչեցին հարցեր և առաջարկներ: Ամփոփելով հասարակական խորհրդի նիստը՝ Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ անելիքներ շատ կան, Սփյուռքում հայապահպանությանը նպաստող առաջնահերթ խնդիրներից մեկն էլ հպարտ, հաղթող հայի կերպարի կերտումն է:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը
Ամենադիտված