Բորդյուժան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի ոստիկանական զորակազմի ստեղծումը
ԱՐԽԻՎ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էդվե Լադսուսը քննարկել են ՀԱՊԿ-ի «մշտական պատրաստության» ոստիկանական եւ քաղաքացիական զորակազմերի ստեղծման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին հաղորդվում Է կազմակերպության կայքում:
Բորդյուժայի եւ Լադսուսի հանդիպումը տեղի Է ունեցել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպմանը նշել Է, որ իր կազմակերպությունը հավատարիմ Է մնում խաղաղապահ զորակազմերի պատրաստման ու հանդերձման հարցում ՄԱԿ-ի հետ գործակցելու կուրսին: «Հանդիպմանը քննարկվել Է ՀԱՊԿ-ի «մշտական պատրաստության» ոստիկանական եւ քաղաքացիական զորակազմերի ստեղծման հնարավորությունը, որոնք կարելի կլիներ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ օպերատիվորեն օգտագործել ՄԱԿ-ի մանդատով »,-ասված Է ՀԱՊԿ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Լադսուսը նշել Է, որ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության գլխավոր նպատակն ինքը համարում Է խաղաղապահ մեկ գումարտակի համալրումը, որը կարող Է ՄԱԿ-ի հովանու տակ դրվել համապատասխան հայտի ստացվելուց հետո 60 օրվա ընթացքում:
Ավելի վաղ Բորդյուժան հայտնել Է, որ ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ կազմակերպության ներկայացուցիչների ներգրավման ճանապարհի քարտեզ Է պատրաստում, որն արդեն հաստատված Է անդամ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)