Սեուլը հավաստել է, որ պատրաստ է վերացնել Կիմ Չեն Ընին
ԱՐԽԻՎ
Հարավային Կորեայի Էլիտային զորքերը պատրաստ են վերացնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ միջուկային զենքի կիրառման սպառնալքի ծագման դեպքում: Դա, ինչպես սեպտեմբերի 23-ին հայտնել Է CNN-ը, հավաստել Է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Հան Մին Կուն խորհրդարանի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այո՛, մենք նման պլան ունենք»,- պատասխանել Է նա հյուսիսկորեացի առաջնորդին ոչնչացնելու վերաբերյալ հարցին: «Հարավային Կորեան ունի ընդհանուր գաղափար եւ ծրագիր՝ ճշգրիտ հրթիռների հնարավորություններն օգտագործել հիմնական մարզերում հակառակորդի թիրախներին հարվածներ հասցնելու, ինչպես նաեւ հակառակորդի ղեկավարությանը ոչնչացնելու համար»,- հավելել Է նախարարը:
Միեւնույն ժամանակ Հան Մին Կուն ընդգծել Է, որ նման միջոցները կարող են գործադրվել սոսկ իրադրության ամենավատթար զարգացման դեպքում: Նա նաեւ ենթադրել Է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ Է իրականացնելու վեցերորդ միջուկային փորձարկումը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)