ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՕՊ համակարգի ստեղծման մասին Հայաստանի հետ կնքված համաձայնագրին
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի կառավարությունը հավանություն Է տվել կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին Հայաստանի հետ կնքված համաձայնագրին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
«Հավանություն տալ եւ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնության ժողովի Պետդումայի վավերացմանը դնելու հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված համաձայնագիրը, որը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել Է Մոսկվա քաղաքում»,-ասված Է որոշման մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)