Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը
ԱՐԽԻՎ
Կյանքի 94-րդ տարում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հիվանդանոցում լրագրողներին հայտնել է նրա որդին:
«Այսօր խորին վշտով մենք հրաժեշտ ենք տալիս մեր հորը' Իսրայելի Հանրապետության իններորդ նախագահին: Մեր հոր ժառանգությունն ապագան է, միշտ նայեք դեպի ապագան և շարունակեք ձգտել խաղաղության»,- նշել է Նեհեմիա Պերեսը:
Շիմոն Պերեսը սեպտեմբերի 13-ին տեղափոխվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի պալատ: Համակարգչային տոմոգրաֆիան նրա մոտ գլխուղեղի արյունազեղում էր ցույց տվել: Որոշվել էր հիվանդին արհեստական կոմայի մեջ մտցնել: Սեպտեմբերի 27-ին բժիշկները հայտնել են Պերեսի վիճակի կտրուկ վատացման մասին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)