Իրանցիները ցույցի են դուրս եկել Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի հնարավոր միավորման դեմ
ԱՐԽԻՎ
Հազարավոր իրանցիներ դուրս են եկել ցույցի՝ բողոքելով Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի հնարավոր միավորման դեմ, հաղորդում է Press TV-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին հաղորդվել էր Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի ավելի սերտ համագործակցության հռչակման մասին: Սպասվում է, որ նման հայտարարություն կհնչի Պարսից ծոցի երկրների համագործակցության գագաթնաժողովի ժամանակ:
Հայտնի է, որ Էր Ռիադում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն Բահրեյնի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի ու Օմանի նախարարները:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի