Վթար Թբիլիսյան խճուղում (լրացված)
ԱՐԽԻՎ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ կերամիկայի պահեստների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում բախվել են Opel Astra մակնիշի 34 LR 119 (վարորդ՝ Գ. Ք.) և BMW մակնիշի 05 ՍL 623 պետհամարանիշներով (վարորդ՝ Վ. Դ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Ք.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան, մինչ վառելիքի ամբողջական դատարկվելը՝ իրականացրել հերթապահություն և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)