«Հրապարակ». Վարդևան Գրիգորյանը պարտությունը ծանր է տանում
ԱՐԽԻՎ
«Հրապարակ» թերթը գրում է. « Գյումրու ընտրություններից հետո մարդիկ քննարկում են արդյունքները և խոսում, որ պարտությունը տղամարդու նման ընդունել չկարողանալը կարծես սովորական է դարձել մեզանում:
ՏԻՄ ընտրություններում չնայած էմոցիոնալ ֆոնին և որոշ ՀՀԿ-ականների ստվերային աջակցությանը, ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանը պարտվեց գործող քաղաքապետին և պարտության դառնությունը մեղմելու համար, ըստ գյումրեցիների, փորձում է անվանարկել ընտրությունների արդյունքներն ու բոնուսային համակարգի դեմ է պայքարում:
Գյումրեցիները կատակում են, որ երևի Վարդևանը նույնպես, ինչպես ժամանակին Վարդանիկը, մտադիր է իր համար քաղաքապետարան բացել:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը