Գերմանիայի կուսակցությունները բաժանվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում. ԶԼՄ-ներ
ԱՐԽԻՎ
Գերմանական քաղաքական կուսակցությունների միջև ուժեղանում են վեճերը՝ կապված Ռուսաստանի նկատմամբ կուրսի հետ, հայտնում է Deutsche Welle-ը:
Նշվում է, որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) հանդես է գալիս Մոսկվայի հետ լավ հարաբերությունների և երկխոսության պահպանման օգտին:
ՔԴՄ-ն և «կանաչները» հանդես են գալիս Մոսկվայի դեմ ավելի կոշտ կուրսի կողմ: Արտաքին քաղաքականության գծով ՔԴՄ-ի փորձագետ Ռոդերիխ Կիզեվետերն ասել է, որ «չի կարելի վաճառվել Ռուսաստանի ռազմավարությանը»: «Քանի որ Ռուսաստանը ձգտում է արևմուտքի պառակտմանը, հատկապես Եվրոպայի»,- հայտարարել է Կիզեվետերը:
Իր հերթին Բունդեսթագում «կանաչների» խմբակցության համանախագահ Կատրին Գյորինգ Էկկարդը հայտարարել է, որ «Գերմանիայի կառավարությունը պետք է անհապաղ գործընթաց սկսի՝ ուղղված Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելուն Սիրիայում նրա բարբարոսական գործողությունների համար»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)