Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմն «Օսկար»-ի անգամ ընդլայնված ցանկում չի հայտնվել
ԱՐԽԻՎ
«Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի «լոնգ լիստում» (ընդլայնված ցանկ) աշխարհի 85 երկիր ֆիլմերն են: Ինչպես հաղորդում է Oscars. org կայքը, առաջին անգամ անվանակարգում ֆիլմ է ներկայացրել նաև Եմենը:
Օտարալեզու ֆիլմերի ընդլայնված ցանկում չի հայտնվել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը պատմում է 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին: Հայաստանի ազգային կինոակադեմիայի որոշմամբ՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանը ներկայացրել էր հենց «Երկրաշարժ» ֆիլմը, որը, փաստորեն, ընդլայնված ցանկում չի հայտնվել:
Անվանակարգում ներկայացված 85 ֆիլմերից կընտրվեն լավագույն 5 ֆիլմերը, որոնցից էլ արդեն կընտրվի լավագույն օտարալեզու ֆիլմը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը