Վլադիմիր Գասպարյանը ՊՊԳ վարչության պետին կադրերի ռեզերվ է ուղարկել և նոր նշանակում կատարել
ԱՐԽԻՎ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արամ Զաքարյանն ազատվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնից:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով էլ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանն ազատվել է պաշտոնից և ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը