ԱՄՆ-ում նոր հարցումը Թրամփի առավելությունն է արձանագրել Քլինթոնի նկատմամբ
ԱՐԽԻՎ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը 2 տոկոսային կետով գերազանցում Է իր ընդդիմախոսին՝ դեմոկրատների թեկնածու, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է Rasmussen Reports ընկերությունը:
Հաջակցություն հանրապետականի հանդես է եկել հարցվածների 43 տոկոսը, դեմոկրատների ներկայացուցչին պաշտպանել Է 41 տոկոսը: Այդ մասին ասված է ընկերության կայքում, որտեղ ամփոփված են հոկտեմբերի 13-ին հրապարակված հարցման արդյունքները:
Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հրապարակել է սեփական հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Հիլարի Քլինթոնը վերջին մեկ շաբաթվա ընթացքում իր հիմնական մրցակցի նկատմամբ առավելությունը հասցրել Է 4 տոկոսի:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին: Ինչպես սպասվում է, ընտրարշավի հանգուցային պահը կդառնա Թրամփի եւ Քլինթոնի միջեւ հոկտեմբերի 19-ին կայանալիք երրորդ եւ եզրափակիչ հեռուստաբանավեճը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը՝ Reuters


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)