Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ կիբերանտանգության ռազմավարության ընդունումը
ԱՐԽԻՎ
Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվության անվտանգության ապահովման հարցերով համաժողովին հանդես եկավ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը' շեշտելով, որ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկն է:
«Տեղեկատվական անվտանգության ոլորտի դերը դժվար է գերագնահատել: 2009թ-ի հունիսի 26-ին ընդունվել է Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, որում սահմանվել են Հայաստանի ազգային առաջնահերությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սահմանված են տեղեկատվական անվտանգության հիմնական սպառնալիքները, դրա ապահովման հայասատանյան առանձնահատկությունները»,- նշեց Խաչատուրովը:
Անվտանության խորհրդի քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է, որ կիբերանվտանգությունը ոչ միայն առանձին պետությունների, այլև միջազգային անվտանգության հիմնախնդիր է, ուստի կարևորում է ՀԱՊԿ պետությունների կիբերանվտանգության խնդիրների քննարկումն ու կազմակերպության կողմից կիբերանվտանգության ռազմավարության ընդունումը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)