Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Քերիի հետ
ԱՐԽԻՎ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների գործընկերոջ` պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելուն ուղղված ռազմական գործողությունների վերջին զարգացումները:
Թուրքական դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ջոն Քերիի խնդրանքով:
Բացի իրաքյան զարգացումներից՝ քննարկվել են նաև Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները և ԻՊ դեմ տարվող պայքարը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը