Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայի ճգնաժամը և Մոսուլի գործողության ընթացքը
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ, կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերի շուրջ եւ արծարծել են Մոսուլ քաղաքի ազատագրման նպատակով Իրաքում իրականացվող գործողության ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսական կողմից, մասնավորապես, ընդգծվել Է «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ նրան միակից ահաբեկչական մյուս խմբավորումներից չափավոր ընդդիմության ջոկատների հստակ սահմանազատման ապահովման կարեւորությունը»,- ասված Է ծառայության հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)