Apple-ը հոկտեմբերի 27-ին կներկայացնի Mac նոր համակարգիչը
ԱՐԽԻՎ
Apple ընկերությունը հոկտեմբերի 27-ին նշանակված միջոցառման ժամանակ կներկայացնի Mac նոր համակարգիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Recode հրատարակությունը, ինչպես նաեւ ամերիկյան այլ ԶԼՄ-ներ:
Փորձագետների հաշվարկներով՝ երրորդ եռամսյակում Apple-ի համակարգիչների վաճառքները բարձր ցուցանիշներ չեն արձանագրել, ինչի պատճառը, ի թիվս այլ գործոնների, կարող Է լինել նաեւ Mac-ի նոր մոդելների բացակայությունը:
Ըստ որոշ լուրերի, գրում Է հրատարակությունը, ընկերությունը կարող Է ներկայացնել Macbook Pro նոթբուքը, որտեղ ֆունկցիոնալ մի շարք ստեղների տեղը կզբաղեցնի սենսորային OLED-Էկրանը:
Ներկայում Apple-ի կապիտալիզացիան գերազանցում Է 633 մլրդ դոլարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)