Կյանքից հեռացել է ֆրանսահայ գրող Մովսես Պչաքճեանը
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի Լիոն քաղաքում hոկտեմբերի 17-ին իր մահկանացուն է կնքել ֆրանսահայ գրող, մտավորական, ՀՀ գրողների միության անդամ Մովսես Պչաքճեանը: Այդ մասին տեղեկացրին ՀՀ գրողների միությունից:
Կյանքի վերջի շաբաթների ընթացքում առողջական խնդիրների պատճառով գրողին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:
Գրող Մովսես Պչաքճեանը ծնվել է 1940 թ. Հալեպում: Սովորել է Հալեպի վարժարանում, ապա հաճախել «Քարէն Եփփէ» ազգային ճեմարան, որն հաջողությամբ է ավարտել: Սովորել է Դամասկոսի պետական համալսարանում: Ուսումնասիրել է անգլերեն լեզուն և անգլիական գրականության ճյուղերը: Հենց այդ հաստատությունում էլ յոթ տարի աշխատել է որպես հայոց լեզվի և անգլերենի ուսուցիչ:
Ուսանողական տարիներին գրական ստեղծագործություններ է տպագրել «Պարման» և «Ծիլեր» պարբերականներում:
1970 թ. տեղափոխվել է Բեյրութ որպես ճամփորդական գրասենյակի տնօրեն: Այնուհետև իր աշխատանքներն է տպագրել Հալեպի «Արևելք» և Բեյրութի «Այգ» օրաթերթերում: Գրողի ստեղծագործությունները վերջերս հրատարակվել են Երևանում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)