«Ժամանակ». Անդրանիկ Նիկողոսյա՞նն է ֆինանսավորում Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությունը
ԱՐԽԻՎ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը «Ժամանակ»–ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքն է ֆինանսավորում Վիկտոր Դալլաքյանին եւ հոգում նրա նորաստեղծ կուսակցության ծախսերը։ «Ես Վիկտոր Դալլաքյանի ծրագրերին ու նրա նորաստեղծ կուսակցության ծրագրերին տեղյակ չեմ, բնականաբար ֆինանսավորման հետ որեւէ կապ չունեմ»,-ասաց Նիկողոսյանը։
Վերջինս, սակայն չբացառեց, որ ապագայում հնարավոր է ֆինանսավորի: «Մոտ ապագայում իմ կողմից ղեկավարվող կառույցները պատրաստվում են լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել կառավարության հետ համատեղ։ Եթե նորաստեղծ կուսակցության ծրագրերը համապատասխանեն նոր կառավարության ծրագրերին՝ չեմ բացառում ֆինանսավորումը»,- հավելեց Անդրանիկ Նիկողոսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)