Բանանի և շաքարավազի ներկրման ոլորտը բաց է լինելու. Կարապետյան
ԱՐԽԻՎ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է, որ շաքարավազի և բանանի ներկրման ոլորտում բոլորի համար լինելու են հավասար պայմաններ և դաշտը բաց է լինելու բոլորի համար: Ազգային ժողովում ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում պայքարել շաքարավազի և բանանի ներկրման ոլորտներում առկա մենաշնորհների դեմ, ասաց, որ պայքարելու է շատ պարզ եղանակով:
«Կարող եմ ասել, որ լինելու է բաց դաշտ: Ով այդ ոլորտում կլինի հաջողակ, ժամանակը ցույց կտա: Բոլորի համար լինելու են հավասար մրցակցային պայմաններ»,- նշեց վարչապետը:
Պատգամավորի հարցին՝ այդ ոլորտներում մենաշնորհները օրինակա՞ն, թե՞ ոչ օրինական ճանապարհով են ձևավորվել, վարչապետն ընդգծեց, որ այս պահին չի կարող այդ հարցին անդրադառնալ, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց, որ դաշտը բաց է լինելու բոլորի համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)