Pink Floyd-ը 1969 թվականին ձայնագրված երգի տեսահոլովակ է նկարահանել
ԱՐԽԻՎ
Pink Floyd բրիտանական խումբը 47 տարի առաջ ձայնագրված երգի նոր տեսահոլովակ Է ներկայացրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տեսանյութն արվել Է The Early Years խմբի 1965-1972 թվականների հին ձայնագրությունների եւ հազվագյուտ իրերի մեծ հավաքածուի թողարկման առթիվ (թողարկվելու Է նոյեմբերի 11-ին): Ժողովածուում տեղ կգտնեն ավելի վաղ չհրատարակված 20-ից ավելի երգեր, ինչպես նաեւ յոթ ժամ տեւողությամբ ավելի վաղ չհրապարակված համերգային ձայնագրություններ եւ ավելի քան 15 ժամ արխիվային տեսանյութեր:
Green Is the Colour երգը, որի համար նկարահանվել Է տեսահոլովակը, առաջին անգամ թողարկվել Է 1969 թվականին More ալբոմում: Այդ սկավառակի վրա ներկայացված Է երաժշտություն, որը Pink Floyd-ը ձայնագրել Է Բարբեթ Շրյոդերի «Դարձյալ» ֆիլմի համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)