Բոբ Դիլանը համաձայնել է ընդունել Նոբելյան մրցանակը
ԱՐԽԻՎ
Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը համաձայնել է ընդունել Նոբելյան մրցանակը, որը շնորհվել է նրան այս տարի գրականության բնագավառում։ Այս մասին հաղորդվում է Շվեդիայի ակադեմիայի կայքում։
Դիլանը կապ է հաստատել ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դենիուսի հետ և պարզաբանել, որ մրցանակի շնորհման մասին նորությունը զրկել է իրենց խոսելու ունակությունից։ «Կընդունե՞մ ես մրցանակը։ Իհարկե։ Ես շատ երախտապարտ եմ ինձ ցուցաբերված պատվի համար»,-նշել է նա։
Նոբելյան մրցանակակիրը դեռևս չի որոշել, ներկա կգտնվի՞ մրցանակների հանձնման արարողությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)