Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Կյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը 

Ահազանգ. Տնտեսագիտական համալսարանում հաշվի չեն առնում՝ ուսանողը ծնողազուրկ է, առաջնագծում ծառայած, թե՝ սոցիալապես անապահով (լուսանկարներ)

ԱՐԽԻՎ

Այն, որ այսօր ԲՈՒՀ-երում ուսման վարձավճարների զեղչումը, ըստ էության, ռեկտորների կամայական որոշմանն է հանձնված, գաղտնիք չէ ոչ մի ուսանողի համար: Օրենքները, որոշումները ոչ մի նշանակություն չունեն, եթե դրանք պրակտիկայում չեն կիրառվում: Այսօր բազմաթիվ են դեպքերը, երբ բուհերում սովորող ուսանողները, լինելով սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ կամ մարտական գործողությունների մասնակից, չեն ստանում այն ուշադրությունն, ինչին արժանի են:

ԼՈՒՐԵՐ.com-ը նման մի դեպքի մասին տեղեկացավ: Երևանի տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ալեքսանդր Բաբայանն այսօր կանգնած է լուրջ խնդրի առաջ: Նա համալսարան է ընդունվել 3 տարի առաջ: Համալսարան ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ: Մայրը՝ տիկին Մարինեն, պատմում է, որ իր որդուն զորակոչել են Մատաղիս, չնայած, որ օրենքով դա արգելված է, քանի որ միածնող երեխաներին, ըստ օրենքի, զորակոչում են բնակության վայրից 120 կմ հեռավորության վրա գտնվող որևէ զորամաս:

«Ես միայնակ մայր եմ. բոլոր փաստաթղթերն ունեմ: Իմ որդուն իրավունք չունեին 120 կիլոմետրից հեռու տեղ տանեին, այնինչ տարել են Մատաղիս: Ես գնացել եմ այնտեղ, ինձ ընդառաջել են, տեսնելով իմ թղթերը, ամեն ինչ տղայիս տեղափոխելով Մարտակերտ: Որդուս զինվորական գրքույկի մեջ նշված է, որ մարտական հերթապահություն է իրականացրել: Դա հո իր սիրուն աչքերի համար չեն արել, էդ տղան պոստ է պահել, դրա համար տվել են: Ես միայնակ մայր եմ ու ինչքան գիտեմ՝ օրենքով զեղչ հասնում է: 2 տարի սահման է պահել տղաս, ու հիմա նրա վարձավճարը չեն զեղչում: Ես շատ վիրավորված եմ, հասկանո՞ւմ եք»,- սրտնեղեց տիկին Մարինեն:

Նրա խոսքով՝ իր որդին համալսարան է ընդունվել՝ 60 հնարավորից հավաքելով 56 բալ: Ուսման տարեկան վարձը 450 հազար դրամ է: «Մենք առաջին տարին ամբողջությամբ վճարել ենք վարձը, ոչ մի օգնություն չի եղել: Տղաս բանակից եկել էր դեկտեմբերին, մինչև մայիս նստել է դասերի, անգամ այդ ժամանակ որևէ բան չեն արել: Ասել են՝ իբր լիկվիդները պետք է հանձնի, նոր զեղչ կանեն: 2 տարի պոստերում ծառայած զինվորը, ով ընդունվելուց երկու ամիս անց գնացել է բանակ, նրանից ինչ ինֆորմատիկա են հարցնում, նա ի՞նչ պետք է իմանա, երբ անգամ չի հասցրել սովորել»,- նշեց ուսանողի մայրը: Տիկին Մարինեն ասաց, որ իրենց համալսարանից գրավոր կերպով մերժում չեն տրամադրում, պատճառաբանելով, թե նման հարցերը բանավոր են ասում:

«Ես բոլոր թղթերը տվել եմ իրենց: Ես իրենց ասում եմ՝ մերժում եք, գրավոր տվեք, որ մերժում եք: Ասում են՝ գրավոր մենք ոչ մեկին ոչ մի բան չենք տալիս: Մերժում են, մերժման դիմում չեն տալիս: Ես անգամ նախարարություն եմ դիմում գրել, այն ժամանակ նախարարը Սեյրան Օհանյանն էր: Նախարարությունից ինձ տեղեկացրին, որ իրենց ուժերից վեր է ու ոչ մի բանով չեն կարող օգնել: Ու գրել էին, որ նամակս ուղարկել են ԿԳՆ: Զանգում եմ կրթության նախարարություն, նամակս չկա, զանգում եմ ինստիտուտ, ասում են՝ մեզ մոտ չկա նման բան: Արդեն երրորդ ամիսն է՝ իմ նամակը չկա»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Երևանի տնտեսագիտական համալսարանի Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուսանողի վարձավճարը չզեղչելը կապված է վերջինիս ունեցած լուծարքի հետ՝ ինֆորմատիկա առարկայից: «Գործող կարգի շրջանակներում, եթե ուսանողը ունի լուծարք, նա չի կարող մասնակցել համապատասխան զեղչի գործընթացին: Դա է խնդիրը, որը մենք բազմիցս ասել ենք»,- ասաց դեկանը: Հարցին՝ տվյալ հարցում որևէ դեր չի՞ խաղում այն, որ տղայի զինվորական գրքույկում նշված է մարտական հերթապահության իրականացման մասնակցության մասին, դեկանն ասաց. «Դա կապ չունի, մենք նմանատիպ երեխաներ էլի ենք ունեցել անցյալ կիսամյակում, որոնք լուծարք են ունեցել: Իսկ գործող կանոնակարգով՝ զեղչից օգտվող ուսանողը չպետք է ունենա առաջադիմության խնդիր»: 

Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ երբ ուսանողն այս կիսամյակում հանձնի լուծարքը, եւ նոր լուծարք չունենա, արդեն մյուս կիսամյակում կմասնակցի զեղչի նոր ընթացակարգին: «Իսկ տիկին Մարինան տեղյակ է, որ խնդիրը միայն օրենքի դաշտում է»,- իր խոսքն ավարտեց դեկան Մաթևոսյանը: 

Ստացվում է՝ Կրթության նախարարությունը մի հրաման է տալիս, Պաշտպանության նախարարությունը՝ մեկ ուրիշ, սակայն Պետական ոչ առևտրային կազմակերպություն համարվող բուհերը այդ հրամաններից դուրս ստեղծում են իրենց ներքին կանոնադրությունը, որով էլ առաջնորդվում են՝ չզեղչելով այն ուսանողների ուսման վարձերը, ովքեր լուծարք ունեն: Եվ բնավ կարևոր չէ, որ այդ ուսանողն ընդունվելուց մեկ ամիս հետո գնացել է բանակ ու վերադարձել լրիվ այլ գիտելիքներով: Եվ հետո, բոլոր ուսանողները չէ, որ կարող են գերազանց սովորել ու լուծարքներ չունենալ, սակայն շատ ուսանողներ ունեն սոցիալական խնդիրներ և ուսման վարձի զեղչման անհրաժեշտություն: Եվ ահա այդտեղ իրար են բախվում դասախոսի կամայականությունը՝ ուսանողին անբավարար նշանակելու, բուհի ներքին կանոնադրությունը՝ լուծարք ունեցող ուսանողի վարձավճարը ոչ մի պարագայում չզեղչելու և սոցիալական վատ պայմանները, որոնց պատճառով շատ պոտենցիալ ուսանողներ այդպես էլ չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ: Իսկ բուհերը դեռ խոսում են ներքին կանոնադրությունից: Բոլոր նորմալ զարգացած երկրներում երիտասարդներին են գումարներ վճարում՝ բուհերում ուսանելու համար, քանի որ գիտակցում են՝ նրանք են պետության վաղվա ապագան, կայուն հիմքը: Հայաստանում, դա, ցավոք, չեն հասկանում: 

Քրիստինա Աղալարյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը
Ամենադիտված