Վանի պեղումների 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի
ԱՐԽԻՎ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազոտությունների կենտրոնը նոյեմբերի 3-4-ը համատեղ կանցկացնեն «Հայաստանի հնամարդաբանության և հնաժողովրդագրության հարցեր» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով:
Միջազգային գիտաժողովը կմեկնարկի նոյեմբերի 3-ին՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Իսկ նոյեմբերի 4-ին այն կշարունակվի և կեզրափակվի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։
Միջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթները նվիրված են Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 1916 թ․, Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու գլխավորությամբ Վանում իրականացված պեղումների 100-ամյակին։
Վանի պեղումների 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան հայ և օտարազգի գիտնականներ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)