ՌԴ-ն կիբերհարձակումների միջոցով փորձում է ազդել ընտրությունների վրա ողջ աշխարհում. Սպիտակ տուն
ԱՐԽԻՎ
Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ողջ աշխարհում ազդել քաղաքական ընտրությունների վրա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մեր հետախուզությունը 2-3 շաբաթ առաջ եկել է եզրակացության, որ Ռուսաստանը մասնակցում է չարամիտ կիբերգործունեության՝ միջամտելու ամերիկյան ընտրություններին։ Այդ գործունեությունը, ցավոք սրտի, նրանց համար չի հանդիսանում աննախադեպ»,-ասել է նա։
Շուլցի խոսքով՝ ԱՄՆ-ը ականատես է եղել Ռուսաստանի կողմից միջամտության նման փորձերի ողջ աշխարհում։
Բացի այդ, նա հավելել է, որ ԱՄՆ-ը ունի «պաշտպանության ու հարձակման ամենաառաջավոր հնարավորությունները» կիբերտարածությունում՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ը պատրաստու՞մ է որևէ պատասխան Ռուսաստանին այդ ոլորտում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)