Պայթյուն Դիարբեքիրում. կա վեց վիրավոր
ԱՐԽԻՎ
Դիարբեքիրի կենտրոնական Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, պայթյունը տեղի է ունեցել որպես ոստիկանական դպրոց օգտագործվող շենքի մոտ:
Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով վիրավորվել է վեց մարդ: Պայթյունը լսվել է քաղաքի տարբեր հատվածներում: Դրա ուժգնությունից վնասվել են հարակից շենքերը:
Ենթադրվում է, որ պայթյունն իրականացվել է պայթուցիկով բեռնավորված մեքենայով:
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և շտապօգնության մեծ թվով աշխատակիցներ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը