Վթարի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Կապան ճանապարհահատվածը
ԱՐԽԻՎ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, Մ2' Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս - Կապան հատվածում, Որոտանի ոռոգման համակարգի վերգետնյա խողովակաշարի վթարի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Ողողվել են ճանապարհի վերին և ներքին շեպերը, որի հետևանքով ներքին շեպը փլուզվել է, իսկ վերին շեպից թափված քարերը փակել են ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիսի «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները վթարից անմիջապես հետո ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում ճանապարհը մաքրելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը