Ճապոնիայում գետնի տակ է անցել ճանապարհի 30-մետրանոց հատվածը
ԱՐԽԻՎ
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի ճանապարհներից մեկում գրունտի փլուզման հետեւանքով վիթխարի ձագար է գոյացել: Դրա երկարությունը կազմում է 30 մետր, լայնությունը՝ 27 մետր, իսկ խորությունը՝ 15 մետր: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, այս մասին հաղորդել է kyodo-ն:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ գրունտի փլուզման պատճառ կարող էին դառնալ ստորգետնյա շինարարական աշխատանքները: Նշվում է, որ մերձակա շենքերը եւ քաղաքի՝ ոչ հեռու գտնվող օդանավակայանը հոսանքազրկված են: Ականատեսները պատմում են, որ արտակարգ պատահարի վայրի շրջանում գազի հոտ է զգացվում: Մերձակա տներից մարդիկ տարահանվել են:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)