Եկել է միավորվելու ժամանակը. Թրամփ
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը նոյեմբերի 9-ին խոստացել է ծառայել ամերիկյան ժողովրդին: «Մեզ համար եկել է միավորվելու ժամանակը,-հայտարարել է նա Նյու Յորքում:-Ես խոստանում եմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, որ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը, եւ դա ինձ համար շատ կարեւոր է», տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք լավ հարաբերություններ կպահպանենք բոլոր այն երկրների հետ, որոնք ձգտում են դրան,- ասել է Թրամփը:-Մենք արդարացի կլինենք բոլոր երկրների նկատմամբ»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Թրամփը խոստացել է նորացնել ԱՄՆ-ի ենթակառուցվածքը եւ լուծել գործազրկության խնդիրը:
Թրամփը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը իր հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդունել է պարտությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)