Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու առթիվ՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքով կհաջողվի երկու երկրների հարաբերությունները դուրս բերել ճգնաժամից: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հեռագրում Վ.Վ.Պուտինը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքով կհաջողվի ռուս-ամերիկյան հարաբերությունները դուրս բերել ճգնաժամային վիճակից, ինչպես նաեւ լուծել միջազգային օրակարգի հրատապ հարցերը եւ արդյունավետ պատասխաններ գտնել գլոբալ անվտանգության մարտահրավերներին»,-ասված է հեռագրում:
Բացի այդ, ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ «Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կառուցողական երկխոսության հաստատումը՝ հիմնված իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց դիրքորոշումների իրական հաշվառման վրա, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների եւ համաշխարհային ողջ հանցակցության շահերին»:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Պուտինը նաեւ Թրամփին հաջողություններ է մաղթել պետության ղեկավարի պատասխանատու գործունեության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)