Ուկրաինայի կառավարությունն ընդունեց Սահակաշվիլիի հրաժարականը
ԱՐԽԻՎ
Ուկրաինայի կառավարությունը բավարարել է Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնաթողության խնդրագիրը: Այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը:
«Այս որոշումը կառավարությունն ընդունել է նոյեմբերի 9-ին՝ քննարկելով կադրային հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 7-ին հայտարարել էր զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին: Նա իր որոշումը բացատրել էր կոռուպցիայի դեմ պայքարելու անհնարինությամբ՝ դրան պետության առաջին դեմքերի մասնակցության ֆոնին:
Նրա հրաժարականը պետք է ընդունի երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Պետության ղեկավարի մամուլի ծառայությունում ավելի վաղ այն ենթադրությունն են հայտնել, որ Պորոշենկոն այդ դիմումը կստորագրի կառավարությունից համապատասխան փաստաթուղթն ստանալուց հետո:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)