Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանն առաջադրելու է իր թեկնածությունը՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում
ԱՐԽԻՎ
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտարարել է Պոլսո պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այս մասին Չուլջյանն ասել է «Ակոս»-ի հետ զրույցում:
«Որպես հայ առաքելական եկեղեցու սպասավոր, միաժամանակ նաև ծնունդով Մալաթիայից՝ թեկնածությունս առաջադրելու եմ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում: Պատրաստ եմ ծառայել Թուրքիայի հավատավոր հայ ժողովրդին»,- նշել է նա:
Արքեպիսկոպոս Չուլջյանը նշել է, որ պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ազդել ընտրական գործընթացի վրա: «Նախ և առաջ անհրաժեշտ է չկրկնել նույն սխալները, տարբեր դիմումներով և կասկածելի քայլերով չազդել նախընտրական գործընթացի վրա: Սա մի գործընթաց է, որը կախված է մեզնից: Անհրաժեշտ է վերացնել ցանկացած ընթացակարգ, որը խոչընդոտում է ընտրական գործընթացը»,- նշել է Գուգարաց թեմի առաջնորդը:
Չուլջյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել հասարակության շահերը և անձնական զգացմունքներով չառաջնորդվել: «Անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել ընտրողների և թեկնածուների իրավունքների նկատմամբ, հավասար ու արդար պայմաններ ապահովել թեկնածուների համար»,- հայտարարել է արքեպիսկոպոսը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)